Պետնախարարը նշել է, որ ծրագիրը կյանքի կկոչվի մայիսից, իսկ Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի շահառուները աջակցությունից օգտվեն հունիսի սկզբին:
Ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի մոտ հսկիչ անցակետ տեղադրելու հետեւանքով Արցախի 4 համայնքներ՝ Եղցահող, Լիսագոր, Հին Շեն եւ Մեծ Շեն, հայտնվել են շրջափակման մեջ թե՛ Հայաստանի հետ սահմանից, թե՛ Շուշիի կողմից։
Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու պահանջագիրը հնարավոր է ֆիզիկապես ստորագրել Երևանում՝
«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով շարժման նախաձեռնողներն ու մասնակիցները մայիսի 3-ին կազմակերպել էին խաղաղ ցույց՝ Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհի վրա գտնվող «Զառին բաղ» կոչվող տեղամասում։
Հարությունյանը համապատասխան կառույցների ղեկավարներին որոշ հանձնարարականներ է տվել ՌԴ խաղաղապահների հետ համագործակցությամբ հնարավորինս ապահովելու Շուշիի շրջանի՝ կրկնակի շրջափակման մեջ հայտնված չորս գյուղերի անվտանգությունն ու կենսագործունեությունը։
Մինչ այդ տեղի են ունեցել Միրզոյան-Բլինքեն, Միրզոյան-Բայրամով հանդիպումները։
Դիմում եմ ՀՀ քաղաքացիներին, իշխանություններին` ձեռնարկեք բոլոր քայլերը, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու ուղղությամբ։
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը:
Ապրիլի 23-ից Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների բնակիչների հումանիտար վիճակն օր-օրի վատթարացել է, փորձ է արվել Կարմիր խաչի արցախյան գրասենյակի միջոցով այդ համայնքներին սնունդ և դեղորայք մատակարարել, սակայն անարդյունք: